Ապրիլի 1-ից սկսվեց Հայաստանյան ցանցի վրա պատմական ամենահզոր DDoS հարձակումը: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հարձակման հզորությունը աճեց հատկապես ապրիլի 2-ին՝ (հարձակումը ունի, ամենայն հավանականությամբ, կոնկրետ թիրախ կայք) հասնելով 50Գբ-ի:
ՏԱ փորձագետի տեղեկացմամբ, այս պահին հարձակումն արդեն դադարել է: Նա նշեց, որ պարզ չէ՝ ովքեր են հարձակման հեղինակները:
«Կարող են լինել թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ բոլորվին այլ երկիր: Այն, որ հարձակման շարժառիթը գալիք ապրիլի 24-ն է՝ հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը՝ հավանական տարբերակ է»,- հավելեց նա:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի, կիրառվել է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։
«Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, ապա սա Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ։ Ընդանրապես, սա պետք է մեզ հուշի, որ ազգային մակարդակով այս հարցի վերաբերյալ լուծումներ է պետք մշակել»,- գրում է փորձագետն իր անձնական բլոգում: