Sony ընկերությունը մինչ ապրիլի վերջը կմեկնարկի իր նոր MDR-HW700DS անլար ականջակալների վաճառքը: Նորույթը ներառում է VPT (Virtual Phones Technology) տեխնոլոգիան, որն արհեսատականորեն ստեղծում է հնչողության շրջապատող էֆեկտ, ինչը աուդիոձայնի՝ ավելի իրական ընկալում է ապահովում:
Երբ հնչում է երաժշտություն, տպավորություն է ստեղծվում, որ այն լսվում է ամենուրեք և ոչ միայն Ձեր ականջներում: Նախատեսված է ականջակալի երեք ռեժիմ՝ ֆիլմ, խաղ և ձայն՝ տարբեր տիպի նյութերի հետ աշխատալիս լավ որակ ապահովելու համար:
Sony-ն հայտնում է, որ ականջակալներն ապահովում են 5Հց-ից մինչև 25 0000Գց ձայնի դիապազոն: Ականջակալները փափուկ են և հարմար գլխին կրելու համար:
Եվ ամենակարևոր առանձնահատկությունը անլար աշխատելու հնարավորությունն է՝ մինչև 30մ: Իսկ լիցքավորում ստանում են շնորհիվ ներկառուցված մարտկոցի: Սարքի ավտոնոմ աշխատանքի հայտարարված ժամաքանակը 12ամ է: Իսկ ամբողջական լիցքավորում սարքը ստանում է մոտ 3 ժամում:
MDR-HW700DS ականջակալները հնարավոր կլինի գնել 430-450 դոլարով:
Աղբյուրը՝ sony-europe.com