eBay օնլայն խանութում բացվել է նոր բաժին, որը կոչվում է «Վիրտուալ տարադրամ»: Այստեղ օգտագործողներին առաջարկվում է վաճառքի հանել 1) տարադրամ, 2) հանքագործության համար նախատեսված սարքեր, 3) դատա-կենտրոնների կամ ֆերմաների համար նախատեսված գործիքների վարձույթների պայմանագրեր:
Միևնույն ժամանակ eBay-ը մինչ այժմ հրաժարվում է ընդունել բիտկոիններով վճարումներ և օգտագործողներին թույլ չի տալիս վաճառել ապրանքները այդ տարադրամով: Սա լիովին հասկանալի է, քանի որ eBay-ը հանդիսանում է PayPal-ի սեփականատերը, իսկ բիտկոին ծառայությունները հանդիսանում են PayPal-ի մրցակիցը:
Նշենք, որ երկու օրվա ընթացքում նոր բաժինը լցվել է վաճառքի տասնյակ նոր առաջարկներով, որոնց մեծ մասն ավելի վաղ գտնվում էին այլ բաժիններում:
Աղբյուրը՝ ebay.com