Beeline գրասենյակներում այժմ կարելի է վճարել Telcell-ով հասանելի բոլոր ծառայությունների դիմաց

old_Telcell_725104894«ԱրմենՏել» ընկերությունը Telcell ընկերության հետ համատեղ հայտարարում են ունիվերսալ վճարումների կետերի բացման մասին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում։

Առանձին տաղավարներում, հատուկ վերապատրաստված աշխատակիցները կընդունեն վճարումներ բոլոր այն ծառայությունների դիմաց, որոնք հասանելի են Telcell վճարային համակարգով։ Մասնավորապես այնպիսի վճարումներ, ինչպիսին են բոլոր կոմունալ վճարումներն, ավտոկայանատեղի ծառայությունները, բանկային վարկերը, միջազգային դրամային փոխանցումները և այլն։

«Նման հնարավորությունն իսկապես կխնայի ժամանակ, քանի որ նրանք գրասենյակներում վճարում են Beeline շարժական, ֆիքսված և ինտերնետ ծառայությունների դիմաց և ուրախ կլինեն որպեսզի ընդլայնվի հնարավոր վճարումների ցանկը։ Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո՝ մենք իրականացնում ենք մեր բաժանորդների ցանկությունները և այժմ, փաստացի Telcell վճարային համակարգով գործող բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել նաև մեր գրասենյակներում», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագրի իրականացման առաջին փուլում ունիվերսալ վճարումների կետերը գործում են հետևյալ հասցեներում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում. Երևանում՝ Ազատության փ. 24/1, Օհանով փ. 50/3 և Սաֆարյան փ. 5,  Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 1/66, Գյումրիում՝ Գորկու 65։

Մոտ ժամանակներս նախատեսվում է ընդլայնել մայրաքաղաքում գտնվող ունիվերսալ վճարումների կետերի քանակը Հյուսիսային պողոտա 4/1ա, Բաշինջաղյան փ. 191/3 և Բագրատունյաց փ. 18 հասցեներում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: