Nikon-ը ներկայացրել է Android-ով աշխատող երկրորդ տեսախցիկը

nikon3

Android օպերացիոն համակարգով աշխատող առաջին տեսախցիկի թողարկումից գրեթե երկու տարի անց Nikon ընկերությունը ներկայացրել է Coolpix S810c մոդելը, որն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով: Այն ունի 12-անգամյա zoom, իսկ Dynamic Fine Zoom ռեժիմում՝ 24-անգամյա:

nikon

Տեսախցիկն ունի 3,7 դյույմանոց էկրան, որի թույլատրությունը 1,2 մլն կետ է: Սարքը թույլ է տալիս ոչ միայն տեղում դիտել ու խմբագրել լուսանկարները, այլև օգտվել սոցցանցերից, խաղեր խաղալ և այլն:

Coolpix S810c-ն ունի 16 Մպ BSI CMOS մատրիցա, Wi-Fi և GPS, 1 Գբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն: Լուսազգայունության դիապազոնը ISO 125-ից 3200 է: Մարտկոցը 1850 մԱ/ժ է, որը թույլ է տալիս 270 լուսանկար անել: Կա նաև Full HD տեսանյութեր նկարահանելու հնարավորություն:

Nikon Coolpix S810c-ը վաճառքի դուրս կգա ապրիլին և կվաճառվի $350 դոլարով:

nikon1

Աղբյուրը՝ nikon.com