Հոլանդիայում բացվել են Սթիվ Ջոբսի անվան առաջին դպրոցները

Արդեն վաղուց լուրեր են պտտվում, որ Նիդերլանդներում բացվելու են Սթիվ Ջոբսի անվան այլընտրանքային դպրոցներ: Սա փորձնական ծրագիր է, որը փորձում են իրականություն դարձնել հոլանդացի մանկավարժները: Այն իրենից ներկայացնում է ուսուցման նոր մեթոդ: Առաջին հերթին դասագրքերի, տետրերի և գրատախտակների փոխարեն օգտագործվում է միայն iPad, որի վրա նախապես տեղադրվում են անհրաժեշտ հավելվածները:

ipad

Երկրորդ հերթին աշակերտն ինքն է ընտրում՝ երբ հաճախել դասերին, ինչպես նաև նա հնարավորություն ունի աշխարհի ցանկացած կետից հեռակա կերպով մասնակցել դասերին:

Ջոբսի անվան առաջին դպրոցները բացվել են հետևյալ քաղաքներում՝ Ամստերդամ, Ալմեր, Բրեդ, Սնեկ, Հենվլիտե և Էմմեն: Մանկավարժների խոսքով՝ արդեն իսկ նկատվում է աշակերտների մեծ հետաքրքրվածություն:

Աղբյուրը՝ Yablochno.com