Logitech-ը թողարկել է խաղային մկնիկ (վիդեո)

Logitech ընկերությունը ներկայացրել է անլար խաղային մկնիկ՝ G502 Proteus Core մոդելը՝ 12000 DPI օպտիկական սենսորով: Այն կարող է իր վրա կրել մինչև 3.6գրամ ծանրություն և ադապտացվել ցանկացած խաղային միջավայրի:

Logitech Delta Zero սենսորի DPI-ը կարելի է կարգավորել՝ 200-ից մինչև 12000 դիապազոնում: Մկնիկը կարող է հսկել շարժումը մինչև 300դյույմ վայրկյանում արագությամբ: Սարքը հագեցած է 11 կոճակներով՝ Logitech Gaming Software ՕՀ-ն կարգավորելու համար:

Մկնիկը համատեղելի է Windows 8, 8.1, Windows 7 և Windows Vista ՕՀ-ների հետ: Չափսերն են ՝ 132x75x40 մմ, կշիռը՝ 145գրամ: Խաղային մկնիկի վաճառքը կմեկնարկի մայիսին:

Աղբյուրը՝ Logitech.com