Orange-ը ներկայացրեց ինտերնետը և քաղաքային հեռախոսակապը համադրող լուծում

Orange- new offerԱյսօր Orange-ը մեկնարկեց  նորարարական միանգամայն նոր լուծում, որը մեկ սարքում համատեղում է քաղաքային հեռախոսակապի և շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Orange MyBox-ի 3 նոր սակագնային պլանները բաժանորդներին հնարավորություն կընձեռեն ձեռք բերել Orange-ի 06065 կոդով հեռախոսահամար, ինչպես նաև նոր MyBox սարքի միջոցով օգտվել քաղաքային հեռախոսակապի և գերարագ ինտերնետի ծառայություններից:

Միանալով MyBox սակագնային պլաններից որևէ մեկին՝ բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի ծավալ, Orange-ի քաղաքային և շարժական հեռախոսակապի համարներին անսահամանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն, ինչպես նաև ներառված րոպեների փաթեթներ ֆիքսված հեռախոսակապի 010, 011 և 060 համարներին զանգահարելու համար: Առաջարկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ MyBox սարքը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով:

Orange-ը ներկայացնում է երեք MyBox սակագնային պլաններ՝ 11000, 14000 և 21000 դրամ ամսավճարներով, որոնք համապատասխանաբար ներառում են 25ԳԲ, 35ԳԲ և 45ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, վերջինս սպառելու դեպքում՝ անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն՝ մինչև 1Մբ/վ, 1Մբ/վ և 2Մբ/վ արագությամբ, ինչպես նաև՝ 100, 500 և 1000 րոպե ֆիքսված հեռախոսակապի 010, 011 և 060 համարներին զանգահարելու համար:

Orange-ի MyBox առաջարկի բոլոր երեք սակագնային պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ զանգեր կատարել Orange-ի քաղաքային և շարժական հեռախոսակապի համարներին, ինչպես նաև գիշերային ժամերին (02:00-08:00) անվճար օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից: