«ԱրմենՏել»-ը գործարկում է «All in 1» սակագնային փաթեթների շարքը

_MG_01«ԱրմենՏել»-ը հայտարարում է  «All in 1» (Բոլորը 1–ում) սակագնային փաթեթների շարքի գործարկման մասին։ Ներկայացված շարքը ընդգրկում է  «All in 2500» (Բոլորը 2500-ում), «All in 3500» (Բոլորը 3500-ում), «All in 5500» (Բոլորը 5500-ում), «All in 7500» (Բոլորը 7500-ում) նոր սակագնային փաթեթներն, որոնք նախատեսված են հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Միանալով «All in 2500» սակագնային փաթեթին և վճարելով ամսական 2500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում, ինչպես նաև նրանց կտրամադրվի 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր։ Փաթեթում նաև ներառված է 250 ՄԲ GPRS ինտերնետ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր։  «All in 7500» սակագնային փաթեթում ներառված է 250 րոպե խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր, 2500 ՄԲ GPRS ինտերնետ և 1000 SMS հաղորդագրություն։

«ԱրմենՏել ընկերությունը, հանդիսանալով երկրի խոշորագույն ինտեգրված օպերատոր,  շարունակաբար հանդես է գալիս նոր առաջարկներով, որոնք ոչ միայն մրցունակ են հեռահաղորդակցության շուկայում այլ նաև պարզ են և հարմար յուրաքանչյուր բաժանորդի համար։ Համոզված եմ, որ մեր նոր սակագնային փաթեթները շատ կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն կվայելեն, քանի որ ի սկզբանե ցուցաբերվել է համալիր մոտեցում. այստեղ բոլոր ծառայություններն ընդգրկված են մեկում բավականին մատչելի գներով, ինչը հերթական անգամ նվիրում է Beeline բաժանորդներին հարազատների և մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ»,- նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Փաթեթում ներառված ծառայությունների մնացորդը կարելի է ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը ցանցի ներսում, րոպեների մնացորդը դեպի այլ ցանցեր, փաթեթում ներառված SMS–ների և ՄԲ–երի մնացորդը: Վերը նշված բոլոր սակագնային փաթեթներում, ներառված րոպեները, SMS-ները, ՄԲ-ները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։

 «All in 1» սակագնային փաթեթների շարքում ընդգրկված տարիֆային բոլոր փաթեթների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև «Ինտերնետ Փաթեթ» և «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։