Google Street View-ն թույլ կտա ճանապարհորդել ժամանակի մեջ

Թեև ժամանակի մեքենա դեռ ոչ ոք չի կարողացել ստեղծել, Google ընկերությունը առաջարկել է անցյալ վերադառնալու իր տարբերակը Google Street View համայնապատկերների շնորհիվ: Ծառայությունում ավելացվել է ժամանակը հետ տալու ֆունկցիա:

Քարտեզների վեբ տարբերակում կարելի է հետևել, թե ինչ է կատարվել տվյալ վայրի հետ 2007 թվականից սկսած, երբ գործարկվեց StreetView նախագիծը: Ֆունկցիայից օգտվելու համար պետք է անել հետևյալը. եթե տեղանքը դիտելիս վերևի ձախ անկյունում տեսնում եք տեղանքի նկարը և տարեթիվը, որի վրա կա շարժվող կոճակ, ապա այն շարժելով կկարողանաք տեսնել, թե ինչ տեսք է ունեցել այդ վայրը տարբեր ժամանակներում:

googletimemachine

Կտեսնեք, թե ինչպես են կառուցվել երկնաքեր շենքերը կամ ինչպես են բնական աղետների հետևանքով ոչնչացել բնակելի տարածքները: Թե երբ ֆունկցիան հասանելի կլինի բջջային հավելվածի համար, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ engadget.com