LiveJournal-ը անտեսանելի կդարձնի որոշ վիճակագրական տվյալներ

LiveJournalՃանաչված LiveJournal բլոգային հարթակը փակել է բաժանորդագրությունների վիճակագրության ֆունկցիան: Այս մասին հայտնում է ԿՄ-ի ղեկավար Դմիտրիյ Պիլիպենկոն՝ հայտնի dimson մականվամբ:

«Այսօրվանից բոլոր այն բլոգերները կամ համայնքները, որոնք ունեն ավելի քան 2500 բաժանորդագրություն, կտեսնեն 2500+ ցուցանիշը: Ճշգրիտ թիվը տեսանելի կլինի միայն հենց բլոգի հեղինակին»,- նշել է նա:

Այս ֆունկցիայի փոփոխությունը կվերաբերի միայն ռուսատառ գրող բլոգերներին: Անհասանելի կդառնա նաև այցելությունների հիման վրա կազմվող բլոգերների և հսամայնքների վարկանիշը:

Աղբյուրը՝ lookatme.ru