Pinterest-ը սկսել է ցուցադրել գովազդային pin-եր

pinterest-logoPinterest սոցցանցը իր գործարկումից 4 տարի վերջապես սկսեց փորձարկել իր մոնետիզացիայի մոդելը: Խոսքը գնում է գովազդ հանդիսացող pin-երի մասին:

Ներկա պահին որոշակի քանակությամբ գործատուներ Pinterest-ում ցուցադրում են վճարովի pin-եր: Փորձարկման հաջող արդյունքի դեպքում, յուրաքանչյուր ցանկացող կկարողանա միացնել սեփական pin-գովազդը: Ներկա պահին գովազդատուների թվում են Gap, Kraft, Nestle, Old Navy և Walt Disney ընկերությունները:

Օգտագործողները կկարողանան Like անել կամ կիսել գովազդվող pin-ն իրենց ընկերների հետ: Առայժմ դժվար է ասել, թե որքանով է արդյունավետ գովազդի նման ֆորմատը: