Եվրոպայի խորհրդի գերագույն դատարանը պարտավորեցրել է Google ընկերությանը ապահովել անձնական տվյալների հեռացում համացանցից՝ օգտագործողի հարցման դեպքում: Այս մասին որոշումը դատարանը ընդունել է մայիսի 13-ին՝ դրական պատասխանելով Իսպանիայի հայցին: Նշենք, որ մի Իսպանիայի քաղաքացի գտել էր իր տան վաճառքի մասին ինֆորմացիա Google որոնողական համակարգում և համարել, որ դա խախտում է իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Սա ընդամենը նման 180 դեպքերից մեկն է:
Այս որոշումը ինտերնետում անձնական տվյալների գաղտնիության իրավունքի պաշտպանության մի մասն է կազմում: Եվրոպայի խորհրդի դատարանը համարում է, որ մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը վեր է բոլոր այլ հանրային հետաքրքրություններից:
Դատարանի որոշմամբ, օգտագործողի՝ որոնողական համակարգի օպերատորին հարցման դեպքում, ինտերնետից պետք է հեռացվեն բոլոր այն հղումերը, որոնք պարունակում են օգտագործողի անունը, անձնական տվյալները: Օրաինկ ԶԼՄ-ներում տպագրված նյութերը օգտագործողի դատված լինելու և այլնի մասին:
Այս որոշումը բնականաբար դուր չի եկել ինտերնետ հսկային: