«ՎԿոնտակտե» կգործարկի նոր ինտերֆեյս iPad հավելվածի համար

«ՎԿոնտակտե» սոցցանցի նախագծման ղեկավար Անդրեյ Ռոգոզովն իր էջում հրապարակել է սոցցանցի ապագա iPad հավելվածի նոր ինտերֆեյսի սքրինշոթները: Այն պատրաստված է iOS 7 ՕՀ-ի ոճին համահունչ:

Հավելվածի նոր թարմացումը սպասվում է մոտակա ժամանակում: Անդրեյ Ռոգոզովը հավելել է, որ շուտով կթարմացվի նաև «ՎԿոնտակտե»-ի iPhone հավելվածը: Կհայտնվեն նոր ֆունկցիաներ, օրինակ՝ սթիքերներ, iTunes ինտեգրացիա, հարցումների ստեղծում և այլն:

VK new 02

VK new

Նշենք, որ մայիսի 16-ին «ՎԿոնտակտե»-ի iPad հավելվածը հեռացվեց App Store-ից՝ «էրոտիկ բնույթը բովանդակություն ներբեռնելու հնարավորության» պատճառով: Անդրեյ Ռոգոզովի խոսքով, սոցցանցի նախագծողներն ամեն ինչ անում են, որպեսզի վերադարձնեն հավելվածը App Store:

Նշենք, որ «ՎԿոնտակտե» օրական 80մլն. լուսանկար և 600 հազ. գրառում է կատարվում: