Հեծանվորդները կկարողանան Google Maps-ում գնահատել երթուղու ռելիեֆը

Google-ն աստիճանաբար սկսել է իր Maps քարտեզներում ավելացնել հեծանվորդների համար օգտակար տեղեկություններ, այդ թվում՝ երթուղիների ռելիեֆների մասին տվյալներ: Այս մասին գրում է TechCrunch տեխնոբլոգը:

maps

Ռելիեֆները կարող են գնահատել հենց հեծանվորդները, իսկ գնահատականը կցուցադրվի քարտեզի աջ հատվածում:

Google Maps-ն այդպիսով կօգնի հեծանվորդներին տեղեկանալ, թե որքան է ռելիեֆի բարձրությունը և քանի կիլոմետր է ճանապարհը բարձրանում դեպի վեր, իսկ քանի կմ՝ դեպի վար:

Աղբյուրը՝ Techcrunch.com