Facebook սոցցանցի նախագծողները մշակում են ճանաչված Snapchat բջջային հավելվածի կրկնօրինակը: Այս մասին գրում է CNET-ը՝ հղելով The Financial Times-ին:
Slingshot անունը կրող մեսենջերի նախագծման շուրջ աշխատանքները տարվում են արդեն մի քանի ամիս: Ենթադրվում է, որ այն հնարավորություն կտա փոխանակվել լուսանկարներով, վիդեոներով, որոնք կջնջվեն դիտելուց անմիջապես հետո:
Ըստ The Financial Times-ի աղբյուրների, այս հավելվածի նախագծումը կատարվում է անմիջապես սոցցանցի տնօրեն Մարկ Ցուկերբերգի գլխավորությամբ: Հավելվածի թողարկումը սպասվում է մայիսին:
Հիշենք, որ Facebook-ը մեկ անգամ Snapchat-ը կրկնօրինակելու փորձ արել էր՝ թողարկելով Poke հավելվածը, որը վերջերս ջնջվեց App Store-ից: