Facebook-ում գործարկվել է նոր կոճակ

Facebook սոցցանցում հայտնվել է ֆլիրտի նոր միջոց. այժմ Դուք կարող եք իմանալ` զբաղված է արդյոք Ձեզ հետաքրքրող օգտագործողի սիրտը, թե ոչ՝  «Հարցնել» (ask) կոճակի օգնությամբ, եթե, իհարկե, այդ մասին նա չի գրել իր անձնական տվյալներում:

Facebook-Relationship

Սեղմելով «Հարցնել» (ask) կոճակը՝ Դուք հաղորդագրություն կուղարկեք տվյալ օգտագործողին՝ իր կարգավիճակի վերաբերյալ: Նամակ ստացողը կարող է ընտրել առաջարկված տարբերակներից մեկը (Հարաբերությունների մեջ, միայնակ, ամուսնացած և այլն): Պատասխանը կարող է տեսնել միայն հարցում ուղարկողը:

Սոցցանցն ավելացրել է այս նոր ֆունկցիան՝ ժամադրություններին նպաստելու նպատակով:

Նշենք, սակայն, որ այս միջոցով սոցցանցը կտեղեկանա օգտագործողների անձնական տվյալների մասին և կօգտագործի դա՝ որպես մարքեթինգային զենք՝ ցուցադրելով թիրախային գովազդ:

Աղբյուրը` Mashable.com