Facebook-ի iOS հավելվածը սկսել է լսել, թե ինչով է զբաղված օգտատերը

Apple iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված Facebook-ի հավելվածում ներառվել է երաժշտության ճանաչման նոր հնարավորություն: Այսինքն` հավելվածը լսում է այն, ինչ երաժշտություն է լսում օգտագործողը հերթական գրառումը կատարելիս:

Այս ծառայությունից օգտվելու համար օգտատերը պետք է գրառումը ստեղծելիս սեղմի համապատասխան կոճակի վրա: Ծրագիրն ինքը կլսի՝ ինչ է կատարվում շուրջը և կառաջարկի պոստում ներառել համապատասխան երգը, շոուն կամ ֆիլմը: Միացնել այս ծառայությունը կարելի է՝ սեղմելով էկրանի վերևի աջ անկյունում տեղադրված միկրոֆոնի պատկերակը:

Facebook-ը պնդում է, որ ձայնային հատվածները չեն պահպանվում ոչ մի տեղ և օգտատերը կարող է ընտրել, կիսվել այդ տեղեկատվությամբ թե ոչ: Օգտատիրոջ ընկերները կարող են լսել երգի 30 վայրկյանանոց հատված կամ կարդալ տեղեկատվություն հեռուստահաղորդման կամ ֆիլմի մասին:

Աղբյուրը՝ appleinsider.com