Facebook-ը կանցկացնի տվյալների գաղտնիության ստուգում

Մոտակա օրերին Facebook սոցցանցը կթողարկի տվյալների գաղտնիության ստուգում: Վերջինիս միջոցով օգտագործողները կպարզեն, թե ինչ ծառայությունների են միացրել իրենց Facebook հաշիվը և ինչ տվյալներ տրամադրել այդ ծառայություններին:

Facebook confidantialoty

Բացի դրանից ստուգումը ցույց կտա, թե օգտագործողի պրոֆիլի որ տվյալներն են հրապարակային կամ ում են հասանելի: Նոր օգտագործողների համար այս կետը լռելյայն «միայն ընկերների համար» ընտրված կլինի:

Աշխարհի խոշոր սոցցանցը մտադիր է փոփոխություններ ներմուծել և հնարավորություն տալ կողմնակի ծառայություններին միանալ՝ առանց հաշվի տվյալների տրամադրման: Facebook մտադիր է պարբերաբար տեղեկացնել օգտագործողներին, թե վերջինիս որ գրառումներն են հրապարակային:

Աղբյուրը՝ newsroom.fb.com