Yahoo! ընկերությունը արդեն ամռան ամիսներին հնարավոր է թողարկի նոր վիդեոծառայություն, որն, ինչպես սպասվում է, կարող է դառնալ YouTube-ի մրցակիցը:
CNet-ը գրում է, որ վիդեոպրոդյուսերները տյվալ հարթակում կկարողանան ստեղծել իրենց ալիքները, որոնց միջոցով կկարողանան տարածել տարաբնույթ բովանդակություն: Ընդ որում՝ Yahoo!-ն ծրագրում է օգտագործել հեղինակային իրավունքների այլ համակարգ, որը թույլ կտա նաև գովազդ տեղադրել և եկամուտ ունենալ, ինչն ավելի դժվար է անել YouTube-ում:
Սակայն հաշվի առնենք, որ YouTube-ն ամենահայտնի վիդեոհոսթինգն է ամբողջ աշխարհում, և այս կայքում ամեն ամիս դիտվում է մոտ 6 միլիարդ ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութեր: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր օգտագործող ամեն ամիս YouTube-ում անցկացնում է մոտ 50 րոպե:
Աղբյուրը՝ Cnet.com