iOS 8-ում հնարավոր կլինի գրել հայերեն ստեղնաշարով

search-mobile-typing-google-information-data-iphone-apple-540x334Երկար տարիներ անց, վերջապես iPhone կամ iPad օգտագործողները հեշտությամբ կկարողանան իրենց սարքերով գրել հայերեն տեքստեր միանգամից հայատառ ստեղնաշարով:

Երեկ կայացած WWDC Apple նախագծողների կոնֆերանսի ժամանակ Թիմ կուկը հայտնել է, որ նոր iOS 8 ՕՀ-ում հասանելի կլինի Custom keyboard ֆունկցիան, ինչը հնարավորություն է տալիս տեղադրել ցանկացած լեզվով ստեղնաշար միանգամից համակարգի ստեղնաշարում:

Այսինքն հայերեն գրելու համար պարզապես անհրաժեշտ է լինելու ներբեռնել որևէ հայատառ ստենաշար և փոխել  iPhone-ի կամ iPad-ի ստեղնաշարի լեզուն, նույն կերպ, ինչպես այժմ օգտվում են Android ՕՀ-ում:

Մնում է հուսալ, որ հայ նախագծողները մինչև iOS 8-ի թողարկումը կհասցնեն նախագծել հայատառ ստեղնաշար, որը հետագայում Cutom keyboard-ով հնարավոր կլինի տեղադրել և հեշտությամբ օգտագործել: