Kickstarter հանգանակությունների կայքը գործարկել է նոր կանոններ

Kickstarter հարթակը փոխել է իր կանոնները՝ հեշտացնելու հանգանակությունների հավաքման գործընթացը: Այս մասին Kickstarter-ը գրում է իր պաշտոնական բլոգում:

Kickstarter

Կայքի գլխավոր նորույթը Launch Now կոճակն է: Այն թույլ է տալիս մեկնարկել քրաուդֆոնդային արշավ առանց նախնական ստուգման: Նախկինում բոլոր նախագծերը ենթարկվում էին հատուկ ստուգման Kickstarter աշխատակիցների կողմից: Վերջիններս գնահատում էին ներկայացված գաղափարները և դրանց իրականացման իրատեսությունը:

Նոր համակարգ Launch Now-ն հատուկ ալգորիթմի շնորհիվ ինքնուրույն կստուգի նախագծերը: Այն հաշվի է անռնելու նախագծում օգտագործվող բանալի բառերը, հեղինակի վարկանիշը և այլ փաստեր:

Բացի դրանից Kickstarter-ում հայտնվել է երեք նոր կանոն. նախագծերը պետք է լինել արդար, նկարագրությունը՝ հստակ և նախագծերը պետք է ստեղծված լինեն այլ մարդկան հետ կիսվելու համար: Նախագծերը բարեգործական կամ խրախուսական չեն կարող լինել:

Աղբյուրը՝ Kickstarter.com