Google Street View-ում հասանելի են FIFA 2014-ի 12 ստադիոնները

Google ընկերությունը իր Street View ծառայությունում տեղադրել է Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության 12 ստադիոնների պանորամային լուսանկարները: Այս մասին հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը:

GGLmpswrldCP

Արդեն այսօր կարելի է դիտել, թե ինչպիսի տեսք ունեն 12 ֆուտբոլային արենաները: Բացի դրանից Street View-ում հասանելի են նաև փողոցների պանորամային լուսանկարները՝ պատված գրաֆիտիներով, դրոշներով և այլն: Google-ի ներկայացուցիչների խոսքով, Բրազիլիայում ազգային ավանդույթ է ֆուտբոլային առաջնություններից առաջ փողոցների զարդարումը:

Հիշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայի 12 քաղաքներում: