Անտեսանելի ստեղնաշար` թեթև թևնոցների տեսքով (վիդեո)

Air Type ընկերությունը ներկայացրել է անտեսանելի ստեղնաշարային համակարգի կոնցեպտ, որի ստեղների փոխարեն օգտագործվում են երկու bluetooth-թևնոցներ, որոնք ամրացվում են ձեռքերի մատներին:

Գաղափարը կայանում է նրանում, որ թևնոցները հիշում են օգտագործողի մատների ինդիվիդուալ շարժումները և այդպիսով ճանաչում տառերը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Air Type-ը պրակտիկորեն անհնար է դարձնում տառասխալ անելը, քանի որ դժվար է սխալվել, եթե չես սեղմում ֆիզիկական ստեղն:

Սարքի միակ թերությունը այն է, որ ստեղնաշարից օգտվելուց առաջ անհրաժեշտ կլինի նորից վերանայել ֆիզիկական ստեղնաշարը, վերհիշել՝ որ կոճակը որտեղ է գտնվում: Երբ սարքը հիշի ձեր մատների շարժումները, ապա հեշտությամբ կհասկանա՝ որ կոճակն եք դուք սեղմում, այլ ոչ թե որ հատվածում եք սեղմում:

Աղբյուրը՝ airtype.io