Amazon-ը գործարկում է երաժշտական ծառայություն

amazonAmazon ընկերությունը գործարկում է Amazon Prime Music երաժշտական ծառայությունը, որի գրադարանում առկա են ավելի քանի միլիոն երաժշտական ստեղծագործություններ, որոնց կարելի է ունկնդրել՝ առանց որևէ գովազդի:

Amazon-ի Prime-բաժանորդների համար ծառայությունը կգործի անվճար: Հիշեցնենք, որ Prime-բաժանորդները անդամակցության համար վճարում են տարեկան $79-$119: Ընկերությունն առաջարկում է նաև փորձել 30-օրյա անվճար տարբերակը:

The New York Times-ը գրում է, որ Amazon Prime Music-ում սկզբնական շրջանում հասանելի չեն լինի Universal Music ստուդիայի հայտնի երգերը: Amazon-ը պատրաստվում է ծառայության հավելվածներ թողարկել Kindle Fire, iOS, Android օպերացիոն համակարգների, ինչպես նաև PC և Mac համակարգիչների համար: Հավելվածները կապահովեն օֆլայն նվագարկում:

Աղբյուրը և նկարը՝ Engadet.com