Google + սոցցանցի ֆոտոծառայության հրաշալի ֆունկցիաները

Դուք կարող եք չսիրել Google+ սոցցանցը, սակայն ոչինչ չի խանգարում, որ այստեղ պահպանեք ձեր լուսանկարները, քանի որ այն տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ պահեստային պատճեն, սլայդշոուների ստեղծում, նկարների խմբագրում և շատ ավելին:

Առաջին հերթին Google+-ը թույլ է տալիս ավտոմատ կերպով ստեղծել բոլոր նկարների ու տեսանյութերի պահեստային պատճենը. դրա համար պետք է միացնել ավտոմատ բեքափը, և նկարները ինտերնետ կապի առկայության դեպքում կտեղադրվեն ցանցում:

photos

Dropbox-ը նույնպես ունի վերոնշյալ հնարավորությունը, սակայն Google+-ը՝ ի տարբերություն շատ նման ծառայությունների, չի սահմանափակում տարածքը: Դա նշանակում է, որ մինչև 2048 × 2048 պիկսել թույլատրությամբ նկարներն ու մինչև 15 րոպե տևողությամբ տեսանյութերը չեն հաշվվի:

Եթե Google+-ի կարգավորումներում հանեք «Վերբեռնել լուսանկարն ամբողջական չափսով» նշումը, նյութերն ավտոմատ կերպով կփոքրացվեն վերը նշված չափսով և տեղ չեն զբաղեցնի ձեր հաշվում:

Ֆոտոծառայությունը թույլ է տալիս նաև օպտիմիզացնել լուսանկարները, ավտոմատ կարգավորել լույսը, գույները և այլն:

Հատուկ ուշադրության է արժանի լուսանկարների ավտոմատ էֆեկտների ֆունկցիան, որն աշխատում է խելացի ալգորիթմներով: Օրինակ՝ ձմեռային լուսանկարների վրա այն կարող է ավելացնել տեղացող ձյուն, իսկ երեկոյան լուսանկարների վրա՝ փայլող լույսեր և այլն: Բացի այդ՝ իրար նման կադրերից ծառայությունը կստեղծի կոլաժներ կամ անիմացիաներ:

photos2

Օրիգինալ լուսանկարները պահպանվում են առանց փոփոխությունների և հասանելի են ցանկացած պահի:

Կա նոր ֆունկցա՝ «Պատմություններ», որը բեռնված լուսանկարների շարքից ընտրում է ամենահաջողները, ավելացնում նշումներ, աշխարհագրական տվյալներ և ստեղծում ինտերակտիվ պատմություն ձեր ճանապարհորդության մասին:

Կա նաև Google+ Movies ֆունկցա, որը մոտնտաժում է ինքնուրույն ֆայլերը, միացնում իրար, էֆեկտներ և ֆոնային երաժշտություն ավելացնում:

Ծառայությունն ունի ներդրված «խելացի» որոնում, որը շատ արդյունավետ է աշխատում: Պարզվում է՝ Google-ը կարողանում է ճանաչել լուսանկարների շատ օբյեկտներ: Օրինակ՝ դուք կարող եք փնտրել «ծաղիկներ» կամ «ծով», և արդյունքը կզարմացնի Ձեզ:

photos4