YouTube-ի մշակողները պատրաստվում են փոփոխություններ մտցնել օգտագործողների շփման համակարգում: Կայքից կհանվի հաղորդագրություններ ստանալու հնարավորությունը, փոխարենը կներկայացվի նոր համակարգ, որը կհեշտացնի շփումը, ինչպես նաև կնվազեցնի սպամի ծավալը:
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է YouTube-ի պաշտոնական բլոգը:
Նոր համակարգը կցուցադրի առանձին զրույցները, որպեսզի ավելի հեշտ լինի հետևել նոր հաղորդագրություններին: Յուրաքանչյուր ալիքի «About» հատվածում կհայտնվի «Send message» կոճակ, որի օգնությամբ հնարավոր կլինի արագ հաղորդագրություն ուղարկել տեսանյութը տեղադրող օգտագործողին:
YouTube-ի նորամուծություններից կլինեն մեկնաբանությունների համակարգի նոր ֆունկցիաները. օրինակ՝ ալիքների տերերը կկարողանան դիտել ալիքի բաժանորդների մեկնաբանություններն առանձին պատուհանում, այսինքն՝ առանձնացված բոլոր այլ մեկնաբանություններից:
Աղբյուրը՝ youtubecreator.blogspot.com