Մեկնարկել է մոբայլ բովանդակության ազգային մրցույթը: Մասնակցելով վերջինիս կարելի է ստանալ հնարավորություն ներկայացնելու սեփական աշխատանքը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող Համաշխարհային գագաթնաժողովի մոբայլ մրցանակաբաշխությանը (World Summit Award Mobile Global Congress):
Համաշխարհային գագաթնաժողովի մոբայլ մրցանակաբաշխությունը (WSA-mobile) ՄԱԿ-ի նախաձեռնություններից է, որը բացահայտում և խթանում է աշխարհի լավագույն մոբայլ բովանդակությունները և նորարարական հավելվածները ՝ ընտրելով ՄԱԿ-ի անդամ ավելի քան 170 երկրներից և ներկայացնելով մոբայլ բովանդակության համաշխարհային մրցույթին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել աշխատանք հետևյալ անվանակարգերից որևէ մեկում՝
- · Մոբայլ կառավարում և մասնակցություն
- · Մոբայլ առողջապահություն և շրջակա միջավայր
- · Մոբայլ ուսուցում և գիտություն
- · Մոբայլ ժամանց և խաղեր
- · Մոբայլ մշակույթ և զբոսաշրջություն
- · Մոբայլ լրատվամիջոցներ և նորություններ
- · Մոբայլ գործարարություն և առևտուր
- · Մոբայլ ներգրավում և հզորացում
Մրցույթին մասնակցելու համար կարելի է գրանցվել մինչև հուլիսի 15, 2014:
Մոբայլ բովանդակության ազգային մրցույթից հետո, միջազգային ժյուրին՝ կազմված մասնակից երկրների փորձագետներից կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները կմեկնեն Աբու-Դաբի, Միացյալ Արաբական Էմիրություններ՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մոբայլ մրցանակաբաշխությանը WSA-mobile համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար:
Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու կարելի է այսցելել մրցույթի Facebook էջ: