Outlook.com փոստային ծառայության և OneDrive «ամպային» պահոցի մեջ ներդրվել է տվյալների կոդավորման համակարգ: Կոդավորումը տեղի է ունենում հաղորդագրությունն ուղարկելիս: Ծառայություններն այսուհետ կապահովեն Transport Layer Security արձանագրության ստանդարտ:
Outlook.com-ի օգտագործողները կկարողանան փոխանակվել կոդավորված հաղորդագրություններով այն ծառայությունների հետ, որոնք ապահովում են վերոնշյալ ստանդարտը:
Բացի կոդավորման ֆունկցիայից՝ Microsoft-ն իրականացրել է նաև Perfect Forward Secrecy ֆունկցիան (PFS), որը բարձրացնում է անվտանգության մակարդակը հատկապես սերվերների միջև տվյալների փոխանցման ժամանակ՝ օգտագործելով ամեն անգամ նոր կոդավորում:
Աղբյուրը՝ Engadget.com