Google-ը կապահովի աշխատակիցների անվտանգությունը ռոբոտների հարձակումից

Շատերը կարծում են, որ Google-ը վտանգավոր ընկերություն է, քանի որ այն վերջերս շատ է հետաքրքրվում ռոբոտատեխնիկայով: Իսկ վտանգն այն է, որ ապագայում ռոբոտները կարող են այնքան խելացի դառնալ, որ հարձակվեն մարդկանց վրա:

google

Թե ինչ կլինի իրականում, ցույց կտա ապագան, սակայն արդեն Google ընկերությունն սկսել է մտածել իր աշխատակիցների անվտանգության մասին: Ընկերությունն իր սերվերներում տեղադրել է killer-robots.txt ֆայլը, որտեղ կան T-800 և T-1000 տերմինատոր ռոբոտների օգտագործման ուղեցույցները և ցուցում այն մասին, որ ռոբոտները մարդկությունը ոչնչացնելիս շրջանցեն ընկերության աշխատակիցներին:

Ներկա պահին Google-ը տիրապետում է անդրոիդների միլիարդավոր բանակի, սակայն կոչել դրանք մարդկանց ոչնչացնող ռոբոտներ, առայժմ չենք կարող:

Աղբյուրը և նկարը՝ TheVerge.com