Google-ի նոր քարտեզներում հայտնվել է քանոն

Google ընկերությունը հաղորդել է, որ Google Maps-ի դեսկթոփային տարբերակում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս չափել երկու կամ ավելի կետերի միջև ընկած հեռավորությունը:

Տարածությունը չափելու համար պետք է օգտագործել կոնտեքստային մենյուն. Պահանջվող կետի վրա աջ քլիք արեք, ընտրեք «Չափել տարածությունը», սեղմեք մյուս կետի վրա՝ անհրաժեշտության դեպքում ավելացրեք կետերի քանակը:

Քարտեզի վրա նշած կետերի դիրքը կարելի է փոփոխել, նաև ջնջել քլիքով: Արդյունքները կտեսնեք որոնման տողի ներքևի հատվածում:

googlemap

Նշենք, որ այս ֆունկցիան նախկինում ահսանելի էր միայն Google Labs-ի միջոցով:

Աղբյուրը՝ Google.com