ԻԴՐԱՄ վճարային համակարգը իր Facebook էջում տարածել է հաղորդագրություն այն մասին, որ այսուհետ հանդես կգա որպես Paypal-ի միջնորդ կազմակերպություն, ինչը թույլ կտա Հայաստանի Paypal օգտագործողներին կանխկիացնել Paypal հաշիվը:
Սա հնարավոր կդառնա երկու եղանակով. Paypal հաշվի փոխակերպում Իդրամ հաշվի և կանխկիացում Իդրամ կանխկիացման բոլոր եղանակներով կամ պարզապես Paypal հաշվի կանխիկացում Իդրամ մասնաճյուղերից:
Գործարքն իրականացնելու համար հարկավոր է ԻԴՐԱՄ անձնական էջում մուտք գործել «Լիցքավորել» բաժին և ընտրել «Լիցքավորել PayPal-ի միջոցով» տարբերակը:
Առավել մանրամասն Paypal և ԻԴՐԱՄ համագործակցության մասին Իդրամը խոստանում է պարզաբանել շուտով:
Հիշենք որ Paypal-ը աշխարհի խոշոր էլեկտրոնային վճարային համակարգերից է: