Մեկնարկել է «99օր առանց Facebook» փորձարկում-ուսումնասիրությունը

Հոլանդական կրեատիվ Just գործակալությունը մեկնարկել է «Ազատության 99 օր» (99 Days Of Freedom ) նախագիծը: Վերջինիս շրջանակում որոշ Facebook օգտագործողներ կդադարեն մուտք գործել սոցցանց 99 օր: Այդ ժամկետի ավարտից հետո հետազոտողները կկատարեն վերլուծություն այն մասին, թե որքանով է Facebook-ն ազդում մարդու երջանկության մակարդակի վրա, հաղորդում է psfk.com-ը:

qb1gZwwEbXnUXNvfBa4UNw-article

Ավելի վաղ Just-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ միջինում Facebook օգտագործողը օրական 17 րոպե անցկացնում է սոցցանցում: Սա նշանակում է, որ մասնակցելով 99 Days Of Freedom նախաձեռնությանը, մասնակիցները կազատեն իրենց կյանքի 28 ժամը Facebook-ից:

Փորձարկում-նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախագծի կայքում, Facebook էջում տեղադրել 99 Days Of Freedom պաշտոնական ավատարը և հրաժարվել սոցցանցից՝ վայելելով իրական կյանքը:

nmSnP1vjoTrsR46FN4oe-g-article