Mail.ru ընկերությունը ներկայացրել է իր հարթակի նոր ինտերֆեյսը: Թարմացվել են ընկերության բրենդային գույները, նավիգացիոն կոճակների անվանումները, ինչպես նաև նշանները:
Իր պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Mail.ru-ն նշում է, որ նոր դիզայնի հիմնական նպատակն է դարձնել Mail.ru նախագծերը մաքսիմալ հարմար բոլոր տեսակի սարքերից և բոլոր չափսերի էկրաններից օգտագործելիս:
Ներկա պահին նոր ինտերֆեյսը գործում է էլ.փոստի, որոնողական համակարգի, նորությունների և գլխավոր էջերում: Թարմացումը հաջորդաբար հասանելի կդառնա նաև մյուս ծառայություններում:
Ողջ նոր ինտերֆեյսի փոփոխությունները ներկայացված են Behance-ում: