Անվտանգության անլար տեսախցիկ՝ 360⁰ նկարահանելու հնարավորությամբ

DXG  ընկերությունը ներկայացրել է բարձր թույլատրությամբ տեսագրող Seeing Cam նոր սերնդի տեսախցիկների շարքը: Դրանք աշխատում են WiFi կապով և կառավարվում են ցանկացած վայրից՝ սմարթֆոնների համար նախատեսված Android կամ iOS անվճար հավելվածներով: Տեսախցիկներն ունեն նաև էլ. նամակներ ուղարկելու հնարավորություն: 

seeing camDXG-ն առաջարկում է նաև տեսագրությունները պահպանել ամպային ռեժիմում 7-30 օր՝ կախված ընտրված սակագնային պլանից: Ընդ որում՝ օգտագործողը կարող է անվճար օգտվել երկշաբաթյա փորձնական փաթեթից: Ծառայության ամսավճարը յոթօրյա անընդմեջ տեսագրման դեպքում արժե $8.99, իսկ 30-օրա տեսագրման դեպքում՝ $29.99:

Seeing Cam տեսախցիկներն ունեն 360⁰ նկարելու հնարավորություն և 10-անգամյա zoom: Տեսագրության թույլատրությունը 720p է՝ 30 կադր/վայրկյան հաճախությամբ:

Տեսախցիկներ վաճառվում են $130 դոլարով:

Աղբյուրը՝ ElectronicHouse.com