Facebook-ում ավելացվել է գրառումները պահպանելու ֆունկցիա

Facebook սոցցանցի բջջային հավելվածում ավելացվել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս պահպանել անհրաժեշտ գրառումները, լինեն դրանք կարգավիճակներ, հղումներ, ֆիլմեր, երաժշտություն կամ այլ բովանդակություն: Ֆունկցիան կոչվում է «Save» («Պահպանել»): Այն աշխատում է Pocket-ի նման:

Saving   Facebook Help CenterՊահպանված գրառումները կարելի է նաև ուղարկել ընկերներին, իսկ դրանք մոռանալու դեպքում Facebook-ը կհիշեցնի այդ մասին:

Ֆունկցիան հասանելի կդառնա բոլոր օգտագործողների համար մոտակա օրերի ընթացքում: Իսկ iOS և Android-հարթակների համար նախատեսված թարմացումը կթողարկվի այս շաբաթվա ընթացքում:

Աղբյուրը՝ Facebook.com