Google Image Ripper` նկարներ փնտրելու հարմար և հեշտ տարբերակ

Google Image Ripper-ը գործիք է, որը որոնել Google Images-ում և միանգամից բեռնել ամբողջական չափսով նկարները՝ առանց նկարի կայք այցելելու անհրաժեշտության:

ripper

Կայքում նշվում է, որ Google Image Ripper-ը կապ չունի Google-ի հետ: Նշենք, որ ինչպես Google-ը, այնպես էլ Google Image Ripper-ը թույլ է տալիս որոնել տարբեր պարամետրերով: Կայքն ունի համեստ և հասարակ դիզայն, սակայն այն շատ լավ է աշխատում և ավելի արագ է ցուցադրում արդյունքները, քան Google-ը:  Նկարների հետ միասին ներկայացվում են ուղիղ հղումներ, որոնք առանց վերահասցեավորման տանում են դեպի նկարը պարունակող կայքը:

Կայքը նաև պաշտպանում է վնասակար բովանդակությունից և չի ցուցադրում կասկածելի կայքերի արդյունքները:

Աղբյուրը՝ googleimageripper.com