Europe vs Facebook նախագծի հեղինակները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ՝ ընդդեմ սոցցանցի: Այս անգամ նրանք հայց են ներկայացրել դատարան, որին կարող են միանալ բոլոր ֆիզիկական անձինք, բացի ԱՄՆ և Կանադայի բնակիչներից:
Ներկա պահին ավելի քան 11 հազար ստորագրություն է հավաքվել: Ստորագրողների 50 %-ը Գերմանիայից է, մնացյալ մասը՝ Նիդեռանդներից, Ֆինլանդիայից և Մեծ Բրիտանիայից:
Այս նախաձեռնության նպատակն է ստիպել սոցցանցին ավելի ուշադիր լինել այնպիսի խախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ մարդկանց տվյալների գաղտնիությունը, օգտագործողների գործողությունների հետապնդումը, մոնիթորինգը և մասայական տվյալների վերլուծությունը և այլն:
Դատարանի կողմից հայցի բավարարման դեպքում Facebook սոցցանցը ստիպված է լինելու յուրաքանչյուր ստորագրողին վճարել 500 եվրո տուգանք: