Թողարկվել է Facebook-ի Windows Phone հավելվածի խոշոր թարմացում

Facebook սոցցանցի Windows Phone բջջային հավելվածը մեծ նոր կարևոր թարմացում է ստացել: Նոր տարբերակն ունի նոր դիզայն, բարելավված նոր հնարավորություններ:

650_1000_facebook-wp

Microsoft-ին հաջողվել է ավելացնել հավելվածի արտադրողականությունը և դարձնել այն ավելի հարմար նավարկման համար: Այլևս չկան աջից կամ ձախից դուրս եկող մենյուներ: Ամեն ինչ կատարվում է մեկ ընդհանուր էկրանին: Նոր տարբերակում ավելի արդյունավետ է օգտագործվում տարածությունը և նորութունների ժապավենը երևում է ավելի քիչ ծանրաբեռնված:

Համալրվել է նաև լեզուների հասանելիությունը: Հասանելի է նաև հավելվածի ռուսերեն տարբերակը: Բացի դրանից, Windows Phone օգտագործողները կկարողանան այսուհետ հրապարակել հավելվածով վիդեոներ: Կատարվել է նաև Facebook Messenger ծրագրի ինտեգրացիա: Իսկ WP 8.1 ՕՀ-ով աշխատող սարքերում հավելվածը ինտեգրում է Facebook կոնտակտները սմարթֆոնի հեռախոսային գրքույկում, իրադարձությունները՝ օրացույցում, լուսանկարները՝ ֆոտոալբոմներում:

Նոր Facebook 5.3 թարմացումը կարելի է ներբեռնել Windows Phone Store-ից: