Այսուհետ Apple-ը չինացիների անձնական տվյալները կպահպանի China Telecom պետական ընկերությունում

Apple ընկերությունը հայտարարել է, որ չինացիների iCloud-ում պահվող անձնական տվյալները կպահպանվեն Չիանստանում` China Telecom պետական ընկերության տվյալների կենտրոնում:

Apple-ը կարևորում է իր օգտատերերի անվտանգությունն ու գաղտնիության ապահովումը. «Մենք համագործակցում ենք China Telecom-ի հետ, որպես մեր տվյալների կենտրոնի մատակարար՝ բարելավելու մեր չինացի օգտատերերին մատուցվող ծառայությունները» – ասվում է Apple-ի հաղորդագրության մեջ:
china_apple«15 ամսվա բազմաթիվ թեստերից ու գնահատումներից հետո China Telecom-ը դարձել է Apple-ի Cloud ծառայությունների միակ մատակարարը Չինաստանում»- հայտարարել է China Telecom-ը:

Ուրբաթ Apple-ը հայտարել է, որ China Telecom-ում ողջ տեղեկատվույթունը կպահպանվի կոդավորված և հասանելի չի լինի վերջինիս:

Apple’s iCloud-ը ինտերնետային ֆայլերի պահպանման ծառայություն է, որը հնարավորթյուն է տալիս պահպանել iPhone-ի կամ iPad-ի տեղեկատվույթունն առցանց:

China Telecom-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ այն հարցին, թե արդյոք այդ ընտրությունը կապված է չինական կողմից բարձրացված անվտանգության հարցերի հետ: