Slide՝ չխճճվող ականջակալներ (վիդեո)

Տարածված խնդիր է բոլոր մելոմանների մոտ, երբ ականջակալները խճճվում են և երկար ժամանակ է պահանջվում դրանք իրարից անջատելու համար:

Capture2Slide սթարթափի հեղինակները ստեղծել են ականջակալներ, որոնցում շեշտը դրված է ոչ թե ձայնի հնչեղության որակի, ձայնամեկուսացման, բասերի վրա, այլ վերջիններիս օգտագործման հարմարավետության:

Սովորական շղթայի սկզբունքով նախագծողները ստեղծել են ֆիքսացիայով հագեցած ականջակալների լարեր: Հատուկ ֆիքսատորը երկու առանձին լարերը դարձնում է մեկ ամբողջական լար:

e6f5bcc6add8258fdd0ea9556f21b37a_large (2)

Այս վիդեոնյութում կարող եք դիտել, թե ինչ հեշտությամբ է վայրկյանների ընթացքում հավաքվում Slide ականջակալի լարերը:

Ինչ վերաբերում է ականաջակալի դինամիկին, ապա այն ComfortFit2 համակարգի շնորհիվ կրկին հարմարավետ նստում է Ձեր ականջներում: Ձայնի որակի համար պատասխանատու է բրենդային դինամիկ ZBX High Performance Drivers-ը:

Slide ականաջակալը հագեցած է բոլոր դասական ականջակալների կոճակներով (միկրոֆոն, ձայնի ուժգնության կառավարում) և այն հանգիստ կարելի է օգտագործել սմարթֆոնի հետ:

59021dc522f05fa0638f01226fcd73f0_large

Kickstarter հանգանակությունների կայքում ներկայացված այս նախագիծը վաճառքում կհայտնվի $49,99 դոլար արժեքով: Նախագածողներին արդեն հաջողվել է հավաքել 21 000 դոլար՝ անհրաժեշտ 50 000-ից: