Ամերիաբանկը թողարկել է բջջային հավելված

unnamedԱռցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող բջջային հավելված, որն առաջին անգամն է կիրառվում հայաստանյան բանկային համակարգում:

AmeriaToken-ը Digipass սարքավորման (token) այլընտրանքային տարբերակն է, որի շնորհիվ առցանց բանկային ծառայություններից օգտվելու համար այլևս անհրաժեշտություն չկա կրելու դրա համար նախատեսված հավելյալ սարքը: Հավելվածը կիրառելու համար Ամերիաբանկի հաճախորդները ընդամենը պետք է ներբեռնեն և ակտիվացնեն ծրագիրն իրենց հեռախոսում` բանկից ստանալով համապատասխան ակտիվացման կոդը:

screen568x568

AmeriaToken-ը հասանելի է iOS, Android, Windows Phone և BlackBerry հիմնական օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար: