Ցանցում հայտնվել են Մարսի, Վեներայի և Լուսնի ինտերակտիվ քարտեզները (վիդեո)

destiny-planet-viewDestiny-ի խաղի նախագծողները թողարկել են Destiny Planet View կայքը, որտեղ տեղադրված են Լուսնի, Մարսի և Վեներայի ինտերակտիվ համայնապատկերներ:

Կայքում կարելի է ուսումնասիրել տարբեր տեղանքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 25-33 քայլ: Դիտման յուրաքանչյուր կետում կան ինտերակտիվ տարրեր, որոնք պատմում են տեղանքի պատմության մասին: Նշենք, որ Destiny Planet View-ը ստեղծված է Google-ի տեխնոլոգիաների հիման վրա:

Destiny-ն առցանց խաղ է (MMOFPS), որի իրադարձությունները ծավալվում են 28-րդ դարում` մարդկային քաղաքակրթության զարթոնքի դարաշրջանում: Այստեղ մարդիկ ստեղծել են վերջին քաղաքն ու փորձում են գոյատևել` մարտչելով այլմոլորակայինների հետ: Խաղը կթողարկվի ս.թ. սեպտեմբերի 9-ին:

Աղբյուրը` https://www.destinyplanetview.com/en/