Google-ը պատրաստվում է ստեղծել սեփական քվանտային համակարգիչ

dwaveGoogle-ը շուտով կսկսի աշխատել իր քվանտային համակարգչի ստեղծման ուղղությամբ: Համակարգիչն աշխատելու է քվանտային ֆիզիկայի օրենքներով և լուծելու է այնպիսի խնդիրներ, որոնց վրա սովորական համակարգիչները «կտանջվեին» միլիոնավոր տարիներ:

Օրերս հայտնի դարձավ, որ Google-ում բացվելու է հետազոտական նոր լաբորատորիա, որը կղեկավարի Սանտա-Բարբարայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մարտինիսը: Նրա առջև խնդիր կդրվի ստեղծել D-Wave-ի հիմքի վրա նոր չիպեր և սեփական մշակումներ:

Google-ն արդեն մի քանի տարի է` հետաքրքրվում է քվանտային հաշվումներով: Այսպես, 2013-ին որոնողական ընկերությունը ձեռք բերեց D-Wave նորաստեղծ ընկերության քվանտային համակարգիչը, որը կասկածելի հեղինակություն ունի ակադեմիական շրջանակներում: Չնայած D-Wave-ը հայտարարում է, որ աշխարհում առաջինն է ստեղծել քվանտային համակարգիչ, շատ գիտնականներ քննադատության են ենթարկում այդ մշակումը:

Աղբյուրը` http://www.technologyreview.com/