Motorola-ն թողարկել է Moto Hint ականջակալ և Power Pack Micro մարտկոց (վիդեո)

motorola2Motorola ընկերությունը IFA 2014 ցուցահանդեսին ներկայացրել է իր նոր Moto X սմարթֆոնի համար նախատեսված աքսեսուարներ, որոնք համատեղելի են նաև այլ բջջայինների հետ: Moto Hint անլար ականջակալը միանում է սմարթֆոնին Bluetooth 3.0-ի միջոցով և թույլ է տալիս ոչ միայն զանգերին պատասխանել, այլև ղեկավարել սմարթֆոնը ձայնային հրահանգներով: Սարքի միջոցով կարելի Է իմանալ եղանակի մասին, տուն գնալ՝ ստանալով երթուղու վերաբերյալ հրահանգներ, հաղորդագրություններ ուղարկել և շատ ավելին:

Ականջակալն ավտոմատ կերպով միանում է, երբ այն տեղադրում ես ականջի մեջ, և անջատվում է, երբ հանում ես: Խոսելու ռեժիմում Moto Hint-ն աշխատում է մոտ 10 ժամ, իսկ լիցքավորելու համար պետք է այն տեղադրել հատուկ տուփի մեջ: Հետաքրքիր է, որ ականջակալը չունի կառավարման կոճակներ, միայն սենսորային մակերևույթ: Moto Hint-ի վաճառքը կմեկնարկի այս աշնանը $150 դոլարով:

motorolaMotorola-ն ներկայացրել է նաև Power Pack Micro մարտկոցը, որն ունի 1500 մԱժ տարողություն: Այն միանում է սմարթֆոնին և թույլ տալիս լիցքավորել այն այնպիսի պայմաններում, որտեղ հնարավոր չէ սմարթֆոնը միացնել վարդակին: Մարտկոցի չափսերն են 41x17x60մմ, այն կարելի է օգտագործել որպես բանալիների բրելոկ, ընդ որում՝ Motorola Keylink ֆունկցիայի շնորհիվ կարելի է սմարթֆոնի միջոցով գտնել բրելոկը և հակառակը: Աքսեսուարը վաճառվելու $39,99 դոլարով և 8 գունային տարբերակով:

Աղբյուրը՝ Motorola.com