Արգելափակվել է «ВКонтакте»-ի մոտ 250 հազար հաշիվ

VkontakteՕգտագործողների գաղտնաբառերի` վերջերս տեղի ունեցած արտահոսքի պատճառով «ВКонтакте» սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է մոտ 250 հազար օգտատերերի հաշիվների արգելափակման մասին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ Яндекс-ի էլ.փոստերի տվյալների մեծ արտահոսք, որին հաջորդեց Mail.ru-ի հաշիվների արտահոսքը: Դեռ այն ժամանակ ВКонтакте-ի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը հայտարարեց, որ այն օգտագործողների էջերը, որոնք գրանցված են սոցցանցում Яндекс-ի կամ Mail.ru-ի հաշիվներով, կջնջվեն:

Այժմ հայտնի է, որ սառեցվել է 226 հազար հաշիվ, որից 185 հազարը պատկանում է Mail.ru-ին, իսկ 31 հազարը` Яндекс-ին: Եվս 10 հազար հաշիվ պատկանել է Gmail օգտագործողներին: Սառեցված հաշիվ այցելելիս օգտագործողը կտեսնի համապատասխան ծանուցում և գաղտնաբառը փոխելու մասին հաղորդագրություն:

Նշենք, որ Mail.ru Group-ն այսօր գնել է սոցցանցի մնացած 48,01%-ը $1,47 միլիարդ դոլարով և այժմ սոցցանցի 100%-անոց սեփականատերն է:

Աղբյուրը` www.itar-tass.com