Երևանում առաջին անգամ կանցկացվի խաղերի նախագծմանը նվիրված Hackathon

hackathonՀոկտեմբերի 3-5-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն` նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը: Բոլոր նրանք, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար, կարող են միանան միջոցառմանը: Նպատակն է նախագծել 2D խաղ, թիմով կամ անհատական: Խաղերը կարող են նախագծվել պարզ եղանակներով: Օրինակ՝ Flappy Bird, Timberman խաղերի նման: Դիմող անհատներից կձևավորվեն թիմեր, կարող են դիմել նաև ձևավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր խաղերին առնչվող խորհրդատվություն կտան թիմերին:

Ստորև ներկայացված թեմաներից մեկը կընտրվի որպես հեքեթոնի թեմա՝
• Space Invaders – ամեն ինչ կապված տարածության հետ՝ մոլորակներ, տիեզերք, այլմոլորակայիններ, տիեզերական մարտեր,
• Retro – հիշելով դասականը՝ ռետրո խաղեր, pixel art,
• Mindblow – տպավորի, ապշեցրու խաղացողին ստեղծելով մի բան, որը դուրս է ստանդարտներից,
• Overgrowth – այն ամենը ինչն աճում է, բազմանում է,
• Kombat – մարտական խաղեր, հաղթանակ:

Գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 1-ը` http://bit.ly/1uXBq1r հասցեով: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, և անհատ դիմորդներից կձավորվեն թիմեր:

Հեքեթոնը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում (Երևան Էքսպո կենտրոն` Հ. Հակոբյան 3 փող.):

Հոկտեմբերի 5-ին ժամը 12:00—ից հետո այցելուները հնարավորություն կունենան խաղալու և ընտրելու լավագույններին: Լավագույններին սպասվում են մրցանակներ՝ համակարգիչներ, թաբլեթներ, սմարթֆոններ: Լավագույն խաղը, որը կբավարարի «Բաց խաղ» առաջնության պայմաններին, կմրցի նաև առաջնության գլխավոր մրցանակի համար՝ կներկայանա Casual Connect Բելգրադ համաժողովին և դրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը: