Հոկտեմբերի 3-ին կմեկնարկի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսը

DSC_131510-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «ԵրևանԷքսպո» կենտրոնում: Պաշտոնական բացումը կիրականացվի հոկտեմբերի երեքին`ժամը 10:00-ին, իսկ այցելուների համար ցուցահանդեսի մուտքը հոկտեմբերի 3-ին ազատ կլինի ժամը 11:30-ից սկսած:

«ԴիջիԹեք էքսպոյի անցած տասը տարիներն ապացուցեցին, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում կայուն զարգացում է գրանցում` խթանելով երկրի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացմանը: ԴիջիԹեքը նաև այն գործիքներից է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն: Ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական հայության տոնը, նրանց շփումների և համագործակցության լավագույն հարթակը, բացի այդ, ԴիջիԹեքն ամփոփ ներկայացնում է ՀՀ տեխնոլոգիական ոլորտը և առկա հաջողությունները»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ու ամենասպասված ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։

Հոբելյանական ԴիջիԹեք էքսպոյի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.

  • «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:
  • Համակարգչային և բջջայինխաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:
  • Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:
  • ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Ցուցահանդեսի բաժիններն են`

Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը: