ԴիջիԹեք 2014-ը լի է տեխնոլոգիական սեմինարներով ու գործարար ներկայացումներով

digilife«ԴիջիԹեք Էքսպո 2014» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Ցուցահանդեսային 3 օրերին` ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում,  այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 50 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «ՏՏ կիրառումը դպրոցում»,  «Ծրագրավորման ծառայությունների արտահանումը ԵՄ շուկա», «Փոքր ՀԷԿ-երի ավտոմատացման մեջ ջրի հոսքի և մակերևույթի մակարդակի չափում», «M Logistics մատակարարման ցանցի ամբողջական կառավարման համակարգ» և այլն:

Գործնական աշխատանքով (Team building, task breakdown, grooming, sprint planning, estimation with planning poker cards, demo) հանդես կգան Մակադամիան և VMWARE  ընկերությունները: «Մակադամիան» ընկերությունը կներկայացնի նաև «Agile Tour»-ը, որի նպատակն է բացահայտել նոր առաջնորդներ և խոսնակներ, տարածել ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանության ոլորտում ունեցած փորձը:

Chase Media  ընկերությունը կներկայացնի «Վեբկայքի մոնետիզացիա», որը նախատեսված է ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել կայքեր և վաստակել ամսական $3,000 և ավել:

Սեմինարների օրակարգին կարող եք ծանոթանալ` հետևելով այս հղմանը:

Ցուցահանդեսը կտևի հոկտեմբերի 3-5-ը: Հիշեցնենք, որ այն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: