Դիջիթեք Էքսպո 2014. անձրևանոց, որն ավտոմատ բացվում է անձրևի ժամանակ (ֆոտո, վիդեո)

IMG_20141004_143154Դիջիթեք Էքսպո 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների` ANEL-ի (Armenian National Engineering Laboratories) տաղավարում ներկայացված էր ավտոմատ աշխատող անձրևանոց, որը սենսորների միջոցով զգում է անձրևն ու բացվում, իսկ երբ անձրևը դադարում է, այն փակվում է:

Անձրևանոցը ներկայացնող Էլեն Սիմոնյանը itTREND-ին պատմեց, որ անձրևանոցը բացվում է նաև արևի ճառագայթների ազդեցությամբ: «Անձրևանոց-հովանոցը շատ հարմար է օգտագործել սրճարաններում, ամառանոցներում և ծովափում: Արդեն ստացվել են մի քանի պատվերներ, պատրաստվում ենք ստեղծել այս անձրևանոցի մեծ տարբերակը»,-մանրամասնեց Էլեն Սիմոնյանը: